ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ադրբեջանի նախագահից ներողություն է խնդրել «Wikileaks»-ի հրապարակած փաստաթղթերի համար, որտեղ Իլհամ Ալիևը համեմատվում է «Կնքահայր» ֆիլմի մաֆիայի ավազակախմբի ղեկավարի հետ։ Այս մասին հայտնել է «BBC»-ն' հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլիի խոսքերին։
Ինչպես «BBC»-ին հաղորդել է Ֆիլիպ Քրոուլին' Հիլարի Քլինթոնը Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան վստահեցրել է, որ ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերությունները «առաջվա պես ամուր են մնում»։
«Առիթից օգտվելով' Հիլարի Քլինթոնը նաև ափսոսանք է հայտնել «Wikileaks»-ի հրապարակումների համար»,-գրում է «Ֆրանս Պրես»-ը' մեջբերելով Քրոուլիի խոսքերը։
Քլինթոնը Իլհամ Ալիևից ներողություն է խնդրել