Լրահոս

09.06.2017 20:50


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 8-ից 9-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 21 դեպքից բացահայտվել է 20-ը:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք:

Բացահայտվել է գողության 11, խարդախության 9, յուրացման, հարկերից խուսափելու, դրամանենգության և խուլիգանության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը