Լրահոս

09.06.2017 12:13


«Երևան... Այս համերգը ես դեռ երկար կհիշեմ»․ Տիմատի

«Երևան... Այս համերգը ես դեռ երկար կհիշեմ»․ Տիմատի

Ռուս ռեփեր Տիմատին Երեկ Երևանում կայացած համերգից հետո իր Ինստագրամի էջում գրել է․ «Վերադառնալու մարդկանց տված խոստումն ինձ համար միշտ ցանկացած հոնորարից ավելի կլինի: Այդ պատճառով 15 տարվա բեմական գործունեության ընթացքում համերգներ չեն չեղարկվել: Երևան... Այս համերգը ես դեռ երկար կհիշեմ: Հրավիրելով ձեզ՝ ես ակնկալում էի, որ շատերը կգան, բայց չէի սպասում այսքան տեսնել: Շնորհակալ եմ: Նման համերգներից հետո հասկանում ես, որ այսքան տարիների աշխատանքն իզուր չէ: Կարծում եմ՝ նման հրապարակն ու նման հանդիսատեսը ցանկացած արտիստի երազանքն են: Շնորհակալություն»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը