Լրահոս

09.06.2017 12:06


Վրաերթի են ենթարկվել 44-ամյա, 9-ամյա, 22-ամյա, 70-ամյա, 6-ամյա և 60-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 44-ամյա, 9-ամյա, 22-ամյա, 70-ամյա, 6-ամյա և 60-ամյա քաղաքացիներ

Հունիսի 7-ին, ժամը 23.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի և Վ.Վաղարշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 7-ին, ժամը 20.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խուդյակով փողոցի թիվ 25 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 8-ին, ժամը 16.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մոլդովական և Բագրևանդի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 8-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արտաշատի Օգոստոսի 23-ի և Մարքսի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացուհու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 8-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ- 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Ներսիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 8-ին, ժամը 18.20-ի սահմաններում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Մխիթար Գոշի փողոցի թիվ 4 շենքի մոտ, հետընթաց շարժման ժամանակ, վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացուհու, այնուհետև փորձել է վերջինիս տեղափոխել հիվանդանոց, սակայն քաղաքացուհին հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը