Լրահոս

09.06.2017 19:10


«Չինարի ծառ» կոչվող տարածքում այրվել է 4000 քմ խոտածածկույթ

«Չինարի ծառ» կոչվող տարածքում այրվել է 4000 քմ խոտածածկույթ

Հունիսի 8-9-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 3 շենքի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանի՝ «Չինարի ծառ» կոչվող տարածքում՝ 4000 քմ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամասի Պռոշյան փողոցի թիվ 67 շենքի մոտակայքում՝ մոտ 700 քմ, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 4000 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը