Լրահոս

09.06.2017 10:13


Կրակոցներ են հնչել Գյումրու կենտրոնում

Կրակոցներ են հնչել Գյումրու կենտրոնում

Երեկ երեկոյան Գյումրու Թատերական հրապարակում՝ շախմատի դպրոցի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք երկու անձանց միջև, այնուհետ, ըստ բնակիչների, հնչել են կրակոցներ։ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին փոխանցել է հետևյալը․ «Երկու անձանց միջև եղել է վիճաբանություն, որի ընթացքում եղել է ծեծկռտուք, հավաքվել են անձինք, որոնք բաժանել են այդ երկուսին։ Բայց որ հնչել են կրակոցներ, այդ մասին որևիցե տեղեկություն նախապատրաստվող նյութերում առկա չէ։ Այս պահին նախապատրաստվում են նյութեր ոստիկանության «Կումայրի» բաժնի կողմից։ Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ նշված անձանց ինքնությունը պարզելու, վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար ու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»։

Ի դեպ, թաղի բնակիչները ճանաչել են, որ վիճաբանողներից մեկը «Շիրակ» ԳԳՄ տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանի վարորդն է, մյուսը՝ գազի գրասենյակի նախկին աշխատակից Վարդանն է։ Վարդան Եդիգարյանը Գյումրու ավագանու անդամ է, գազի գրասենյակի տեղամասի պետ է եղել, որին ազատել են աշխատանքից, իսկ ՀՀԿ-ական Սերգեյ Ամիրբեկյանի վարորդը ուժային կառույցներում տարբեր պաշտոններ զբաղեցրած Անդրանիկ Պողոսյանի՝ «Կոբալ Անդոյի» որդին է։ Վերջիններս սկսել են թունդ վիճաբանության մեջ մտնել հենց գազի գրասենյակում, որը տեղափոխվել ու շարունակվել է թատրոնի մոտ։

Մանրամասները՝ Aravot.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը