Աշխարհ

09.06.2017 19:36


Փողերը «քամուն տալ»․ բայքերի ուսապարկից 12 մլն ռուբլի է թափվել (տեսանյութ)

Փողերը «քամուն տալ»․ բայքերի ուսապարկից 12 մլն ռուբլի է թափվել (տեսանյութ)

Պետերբուրգցի բայքերը, ով նաև անհատ ձեռներեց է, հինգհազարանոց թղթադրամները «շաղ է տվել» հենց փողոցի մեջտեղում։ Россия 24-ը հայտնում է, որ ցրված միլիոնատերը չի էլ նկատել, որ պայուսակը բացվել է և փողերը դուրս են թափվել։ Ավելին, նա ոստիկանություն է դիմել երկու օր անց միայն։

Միաժամանակ, համացանցում հայտնվել են այն կադրերը, թե ինչպես են բայքերի փողերը հաշված վայրկյանների ընթացքում «քամուն տրվում»։ Ու չնայած մայրուղին արագընթաց է, վարորդները կտրուկ արգելակել են և դուրս վազել՝ հավաքելու թղթադրամները։

Բոլորից ամենաազնիվն Ազիզն է եղել, ով հավաքելով 1,5 մլն ռուբլի՝ դրանք հանձնել է իր ղեկավարությանը, իսկ վերջիններն էլ փողերը տարել են ոստիկանություն։ Մինչ այժմ բայքերին, ընդհանուր առմամբ, դեռ 2 մլն ռուբլին են վերադարձրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը