Արդարադատության փոխնախարարը` Հրայր Թովմասյանից իր ակնկալիքների մասին
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ երեկոյան ՀՀԿխորհրդինիստումՀՀ նախագահ ՍերժՍարգսյանի առաջարկով նաև որոշվել է ՀՀ արդարադատության նախարար նշանակել ՀրայրԹովմասյանին:
Այս տեղը թափուր էր մնացել Գևորգ Դանիելյանի պաշտոնանկությունից հետո:
Այսօր «7օր»-իթղթակիցը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանից հետաքրքրվել է, թե Հրայր Թովմասյանից ի՞նչ ակնկալիքներ ունի:
-Ե'վ որպես անձ, և' որպես մասնագետ ճանաչում եմ նրան, կարծում եմ, որ Հրայր Թովմասյանին կհաջողվի ամեն ինչ նորմալ կազմակերպել, աշխատել,-պատասխանել է փոխնախարարը:
Ն. Առուստամյանը նաև նշել է, որ Գևորգ Դանիելյանը շատ լավ նախարար էր, սակայն նրա պաշտոնանկության մասին մեկնաբանություններից հրաժարվել է:
«7օր»-իհարցին, թե Հրայր Թովմասյանից առաջին հերթին ի՞նչ է ակնկալում, մտնելով նախարարություն' նա հենց սկզբում ո՞ր հարցը պետք է լուծի, Արդարադատության փոխնախարարը պատասխանել է.
-Կարծում եմ, որ մեր նախարարությունը հունի մեջ աշխատում է, և այս պարագայում նոր նախարարն իր նոր ծրագրերով ինքը պետք է ասի, թե ինչ նորամուծություններ պետք է լինեն մեր նախարարությունում: Իմ կարծիքով՝ այն աշխատանքները, որոնք կատարվել են, պետք է ուղղակի շարունակվեն, իսկ նորամուծությունների մասին նոր նախարարը կասի:
Արդարադատության փոխնախարարը` Հրայր Թովմասյանից իր ակնկալիքների մասին
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ երեկոյան ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով նաև որոշվել է ՀՀ արդարադատության նախարար նշանակել Հրայր Թովմասյանին:
Այս տեղը թափուր էր մնացել Գևորգ Դանիելյանի պաշտոնանկությունից հետո:
Այսօր «7օր»-ի թղթակիցը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանից հետաքրքրվել է, թե Հրայր Թովմասյանից ի՞նչ ակնկալիքներ ունի:
-Ե'վ որպես անձ, և' որպես մասնագետ ճանաչում եմ նրան, կարծում եմ, որ Հրայր Թովմասյանին կհաջողվի ամեն ինչ նորմալ կազմակերպել, աշխատել,-պատասխանել է փոխնախարարը:
Ն. Առուստամյանը նաև նշել է, որ Գևորգ Դանիելյանը շատ լավ նախարար էր, սակայն նրա պաշտոնանկության մասին մեկնաբանություններից հրաժարվել է:
«7օր»-ի հարցին, թե Հրայր Թովմասյանից առաջին հերթին ի՞նչ է ակնկալում, մտնելով նախարարություն' նա հենց սկզբում ո՞ր հարցը պետք է լուծի, Արդարադատության փոխնախարարը պատասխանել է.

7or.am