Լրահոս

09.06.2017 05:54


«Գայանե» բալետի ներկայացումը տապալվել է. նվագախումբը դուրս չի եկել ելույթի

«Գայանե» բալետի ներկայացումը տապալվել է. նվագախումբը դուրս չի եկել ելույթի

Երեկ՝ ժամը 19:00-ին, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի շրջանակներում ներկայացվելու էր Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետը: Ներկայացումը նվիրվում էր խաչատրյանական «Գայանեի» ստեղծման և առաջնախաղի 75-ամյակին: Սակայն ներկայացումը չի կայացել:

«Ներկայացումից առաջ նվագախումբը դուրս չի եկել ելույթի, տապալել է ներկայացումը»,-Panorama.am-ին հայտնել են օպերային թատրոնից:

Նշեցին, որ օրեր առաջ թատրոնում տեղի են ունեցել կրճատումներ. 583 աշխատակցից 10 հոգի վարչական մասից ստացել էր ծանուցում:

«Այսօրվա այս տապալումը նաև որոշակիորեն առնչություն ունի դրա հետ, որովհետև, ըստ էության, կազմակերպիչներից ոմանք հենց այդ անձանցից են, ովքեր հրահրել են նվագախմբին նման քայլի: Վաղն առավոտյան նվագախմբի անդմաները բացատրագրեր կգրեն՝ ավելի հստակ հասկանալու համար, թե ինչն է եղել 1160 հանդիսատեսի չհարգելու պատճառը:

Բոլոր տոմսերը հետ են վերադարձվելու, ու հանդիսատեսը կստանա իր վճարած գումարը: Թատրոնի ղեկավարությունը հայցում է իր ներողամտությունը հանդիսականներից ներկայացման խափանման համար»,-թատրոնի ղեկավարության պաշտոնական մոտեցումը փոխանցեցին թատրոնից:

Մանրամասները՝ Panorama.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը