Լրահոս

11.01.2011 10:11


Կարապետ Ռուբինյանը նախաձեռնել է «3Ա»–ի ստեղծումը

Կարապետ Ռուբինյանը նախաձեռնել է «3Ա»–ի ստեղծումը

ՀՀ քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող Կարապետ Ռուբինյանը «Ֆեսյբուք» սոցիալական ցանցում հանդես է եկել հաղորդագրությամբ, որտեղ հայտարարում է համացանցային նախաձեռնության մասին Ներկայացնում ենք Կ.Ռուբինյանի հաղորդագրությունն ամբողջությամբ՝

«Սիրելի հայրենակիցներ.

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը աննախադեպ հնարավորություններ է ստեղծել ընդհանուր գաղափարների շուրջ մարդկանց միավորվելու համար: Սոցիալական ցանցերն ու արդի կապի միջոցները թույլ են տալիս կիրառել քաղաքական-հասարակական գործունեության նոր ձևեր' գործընթացի մեջ ներգրավելով գործնականում  անսահմանափակ թվով մարդկանց' անկախ նրանց գտնվելու վայրից եւ քաղաքացիությունից:

Մյուս կողմից, մեր հայրենիքի աննախանձելի վիճակը, որին բոլորս քաջ տեղյակ ենք, չընտրված իշխանությունների անդադար ոտնձգությունները օրինականության ու մարդկանց հիմնարար ազատությունների հանդեպ, ինչպես նաև օրըստօրե բարդացող աշխարհաքաղաքական իրավիճակը ակտուալ են դարձրել մեր ազգի մտավոր ներուժը համախմբելու միջոցով երկրի հետընթացը կասեցնելու և հեղափոխական բարեփոխումների միջոցով զարգացման ուղի դուրս գալու խնդիրը:

Ելնելով վերոգրյալից' նախաձեռնում եմ Առցանց Ազատականների Ալյանսի (այսուհետ' 3Ա) ստեղծումը, որը, կարծում եմ, հայ իրականության մեջ առաջին փորձն է Համացանցի միջոցով միավորելու Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ազատականներին և նրանց համատեղ առցանց գործունըությունը ծառայեցնել ի շահ մեր երկրի ու ժողովրդի:

3Ա-ում միասին փորձելու ենք ոչ միայն քաղաքական գործունեության նոր ձևեր կիրառել, այլև հիմնել ազատականության և ժողովրդավարության հայ հասարակության համար նոր ավանդույթներ, այն է' գործունեության լիակատար թափանցիկություն, ֆինանսական լիակատար անկախություն, անդամների լիակատար հավասարություն, ներքին կառավարման խորը ժողովրդավարացում ու ղեկավար մարմինների հաճախակի, մրցակցային ընտրություններ:

Բոլոր նրանց, ում հետաքրքրեց այս նախաձեռնությունը, հրավիրում եմ միանալ Ֆեյսբուք սոցիալական ցանցում գործող, 3Ա-ի անդամներին ու համակիրներին համախմբելու համար ստեղծված, «3Ա» խմբին' http://www.facebook.com/home.php?sk=group_124983517568572 , ինչպես նաև «հավանել»'«like» տալ 3Ա-ի էջին՝ http://www.facebook.com/pages/3A/179963528690069 ,  որտեղ հնարավորություն կունենաք շփվելու մյուս մասնակիցների հետ, աշխատելու հիմնադիր փաստաթղթերի վրա, կարծիքներ ու առաջարկներ հայտնելու նախաձեռնության վերաբերյալ, իսկ ցանկության դեպքում, օրեր անց, կմասնակցեք 3Ա-ի հիմնադրման և ղեկավար մարմինների ընտրության գործընթացներին:

3Ա-ի գործունեությունն ապահովելու համար, արդեն ստեղծել և տարբեր պատրաստության աստիճանի եմ հասցրել մի շարք այլ կայքեր: Դրանք ներկայացնում եմ ոչ անմիջապես բոլորն օգտագործելու համար, այլ որպեսզի նախնական պատկերացում կազմեք 3Ա-ի գործունեության ձևերի և ոլորտների մասին'

3Ա-ի պաշտոնական կայքը, որը գործելու է http://groupspaces.com/aaa/ հասցեով: Սա փակ խումբ է, որին առաջին առցանց համագումարից առաջ կմիանան բոլոր 3Ա-ին պաշտոնապես անդամագրվել ցանկացողները;

3Ա-ի  Ֆորումը' http://aool.forumotion.com/ , որտեղ քննարկելու ենք 3Ա-ի հիմնադիր փաստաթղթերը, ծրագրեը և այլ նյութեր:

3Ա-ի Բլոգը' http://aool.wordpress.com/ , որտեղ կարող եք ծանոթանալ 3Ա-ի նորություններին, կգտնեք նաև նյութեր, որոնք կարող են պատկերացում տալ նախատեսվող գործունեության որոշ ձևերի ու մեթոդների վերաբերյալ;

«3Ա ТV» առցանց հեռուստատեսություն' http://livestre.am/x0Jd Կարող եք դիտել փորձնական եթերի տեսագրությունը:

3Ա-ի You Tube  Channel-ը' http://www.youtube.com/user/aool3a

3Ա-ի առցանց խանութը' http://www.zazzle.com/lastak

3Ա-ն Թվիթերում' http://twitter.com/3a_aool

Բայց այս կայքերը ոչինչ են ու կմնան անշունչ տեխնոլոգիական հնարքներ եթե մեր համատեղ ջանքերով չդառնան նոր մտքեր գեներացնող և նոր անելիքների ու ձեռքբերումների դրդող հարթակներ:

Այսպիսով, 3Ա-ի կայացմանը մասնակցել ցանկացողների առաջիկա օրերի անելիքներն են'

Իրական անձնական տվյալներով գրանցվել Ֆեյսբուք սոցիալական ցանցում:

Անդամագրվել այնտեղի «3Ա» խմբին:

«Հավանել»' "like" տալ 3Ա-ի էջին:

Ծանոթանալ 3Ա-ի Բլոգին ու հիմնադիր փաստաթղթերի նախագծերին, գրանցվել 3Ա-ի Ֆորումում  և ակտիվորեն մասնակցել այնտեղ ծավալվող քննարկումներին:

Մոտոկա մեկ-երկու ամսում նախատեսվում է'

Ձևավորել 10-15 հոգանոց, 3Ա-ի առցանց համագումարը նախապատրաստող նախաձեռնող խումբ:

Նախաձեռնող խմբով վերջնամշակել ու հաստատել հիմնադիր փաստաթղթերը և հրավիրել ու անցկացնել 3Ա-ի առաջին առցանց համագումարը' որտեղ հաստատել 3Ա-ի հիմնադիր փաստաթղթերը և ընտրել 3Ա-ի ղեկավար մարմիններ:

Ակնկալում եմ ձեր գործուն մասնակցությունը այս գործերին նաեւ խնդրում եմ տեղեկացնել այս նախաձեռնության մասին ֆեյսբուքահայ ձեր բոլոր ընկերներին:

Հարգանքով՝

Կարապետ Ռուբինյան»։

Այս խորագրի վերջին նյութերը