Լրահոս

09.06.2017 09:21


Երևանում օձեր են հայտնաբերվել

Երևանում օձեր են հայտնաբերվել

Հունիսի 8-ին, ժամը 17:28-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լուկաշինի փողոցի տներից մեկի մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են հայկական իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 8-ին, ժամը 16:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի թիվ 1/3 շենքի բակում օձ են բռնել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն օձին տեղափոխել են անվտանգ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը