Լրահոս

08.06.2017 23:12


ՃՏՊ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին (լրացված)

ՃՏՊ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին (լրացված)

Հունիսի 8-ին, ժամը 11:03-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և մեկ զոհ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «ԳԱԶ 3110» մակնիշի В553 ЕС 12 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևոր՝ 1956 թ. ծնված Ռ. Հ.-ը տեղում մահացել է, իսկ 4 տուժածին (10-ամյա տղա, 8-ամյա աղջիկ, 1 կին և 1 տղամարդ) հոսպիտալացրել են Ստեփանավանի ԲԿ:

Ժամը 12:33-ին «1-03» ծառայության հերթապահ բուժքույրից տեղեկություն է ստացվել, որ հոսպիտալացման ճանապարհին ուղևոր՝ 1970 թ. ծնված Ռ. Մ.-ը, գիտակցության չգալով մահացել է: Իսկ վարորդի՝ 1960 թ. ծնված Խ. Ս.-ի և երեխաների (2009 թ. ծնված Ռ. և 2007 թ. ծնված Հ. Հ.-ներ) առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները Ռ. Հ.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից։

Այս խորագրի վերջին նյութերը