Աշխարհ

09.06.2017 08:51


Ադրբեջանում բացվել է դիպուկահարների պատրաստման կենտրոն

Ադրբեջանում բացվել է դիպուկահարների պատրաստման կենտրոն

Հունիսի 7-ին Ադրբեջանում շահագործման է հանձնվել դիպուկահարների պատրաստման կենտրոն: Բացմանը ներկա են եղել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և երկրի բանակի գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիկովը: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Մինչ այս Ադրբեջանում բանակի համար դիպուկահարներ պատրաստում էր Ադրբեջանի զորակոչի և զորահավաքի պետական ծառայությանը կից կազմակերպություններից մեկը:

Նշենք, որ Հայաստանում դիպուկահարների դպրոցը կար ավելի վաղ և արդեն մի քանի տարի է ինչ գործում է:

Այս խորագրի վերջին նյութերը