Լրահոս

08.06.2017 22:38


Մահացել է Արմեն Թութունջյանը

Մահացել է Արմեն Թութունջյանը

73 տարեկանում մահացել է ջազմեն Արմեն Թութունջյանը՝ Չիկոն: Նա թենիսի մարզադաշտում հանկարծամահ է եղել։

Արմեն Գրիգորի Թութունջյանը ծնվել է 1944 թ. հունվարի 28-ին Երևանում: Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ էր, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ։

1986-1992 թվականներին նվագել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: 1994 թվականին Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի «Open competition» մրցույթի ժամանակ ճանաչվել է հաղթող: 1992-ին մի խումբ երիտասարդ երաժիշտների հետ ստեղծել է «Չիկոն և ընկերները» խումբը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը