Աշխարհ

08.06.2017 13:10


Թուրքիայի զինուժին է հանձնվել 22-րդ «Աթաք» հարվածային ուղղաթիռը

Թուրքիայի զինուժին է հանձնվել 22-րդ «Աթաք» հարվածային ուղղաթիռը

Հունիսի 7-ին Թուրքիայի զինված ուժերի սպառազինությանն է հանձնվել թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերության արտադրած 22-րդ Տ129 «Աթաք» (Atak) հարվածային ուղղաթիռը: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) Twitter-ի միրոբլոգում:

Նշենք, որ 20-րդ և 21-րդ «Աթաք» ուղղաթիռները երկրի զինված ուժերի սպառազինությանն են հանձնվել այս տարվա ապրիլին և մայիսին: Այդ ուղղաթիռների արտադրությունը ավարտվել էր դեռևս 2017-ի մարտին:

Նշենք՝ դեռևս 2015-ի օգոստոսին հայտնի է դարձել, որ ընկերությունն արդեն ավարտել էր 9 ուղղաթիռների տրամադրումը Թուրքիա ԶՈւ ցամաքային զորքերին: Սակայն թուրքական կողմը չի նշում, թե ինչքան է զինուժին մատակարարվելիք «Աթաք» ուղղաթիռների վերջնական քանակը:

2017 թ. մարտին Թուրքիայի ՊՆ-ն հայտնեց, որ Տ-129 ուղղաթիռները համալրվել են թուրքական արտադրության հակատանկային հրթիռներով։ Սակայն հրապարակված տեսանյութում իրականում Թուրքիայի ԶՈւ ամերիկյան արտադրության «Կոբրա» հարվածային ուղղաթիռ էր:

Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռն արտադրվել է իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ընկերությունների մասնակցությամբ։ Թուրքիայում հավաքված տարբերակը ներկայում կիրառվում է միայն Թուրքիայի զինված ուժերում՝ քրդական կառույցների դեմ գործողություներում:

Այս խորագրի վերջին նյութերը