Լրահոս

08.06.2017 12:16


Ողբերգական ՃՏՊ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին․ կա զոհ, տուժել են երեխաներ

Ողբերգական ՃՏՊ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին․ կա զոհ, տուժել են երեխաներ

Հունիսի 8-ին, ժամը 11:03-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և մեկ զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «ԳԱԶ 3110» մակնիշի В553 ЕС 15 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով միջին տարիքի մի կին (անձը չպարզված) մահացել է, իսկ 4 տուժածին (10-ամյա տղա, 8-ամյա աղջիկ, 1 կին և 1 տղամարդ) տեղափոխել են Ստեփանավանի ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը