Լրահոս

08.06.2017 10:39


Կարճաղբյուրում տներից մեկի տանիքը փլուզվել է

Կարճաղբյուրում տներից մեկի տանիքը փլուզվել է

Հունիսի 7-ին, ժամը 21:23-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ ժամը 21:18-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի 1-ին նրբանցքի թիվ 2 փողոցի տներից մեկի տանիքը փլուզվել է, վնասվել են էլ լարեր:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել են թիվ 7 տանը կից շինության (մոտ 35 քմ) պատը (21 քմ) և տանիքի երկաթյա ծածկը՝ ամբողջությամբ, իսկ մյուս պատը (15 քմ)՝ մասնակի:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը