Աշխարհ

08.06.2017 17:21


Գիտնականները պարզել են, որ ագռավները հիշում են իրենց խաբած մարդկանց (տեսանյութ)

Գիտնականները պարզել են, որ ագռավները հիշում են իրենց խաբած մարդկանց (տեսանյութ)

Գիտնականները պարզել են, որ ագռավներն անհավանական մտավոր ունակություններ ունեն։ Հետազոտություն է անցկացվել, որում ընդգրկվել են 9 ագռավ, իսկ որպես խայծ օգտագործել են պանիրը։ Թռչունները մարդկանց չոր հաց են տվել, իսկ փոխարենը ստացել են իրենց համար ավելի համեղ ուտելիքը։ Հետազոտությանը մասնակցող մարդկանց մի մասը հացը վերցնելուց հետո միտումնավոր կերպով ոչ միայն փոխարենը պանիր չի տվել ագռավներին, այլև հենց թռչունների աչքի առաջ կերել է այն։

Մեկ ամիս անց այդ «անազնիվների» հետ հանդիպման ժամանակ թռչունները նախընտրել են չգնալ իրենց համար ոչ շահավետ գործարքի և նախապատվությունը տվել են «ազնիվներին»։

Այդպիսով պարզվել է, որ ագռավները չափազանց հիշաչար են՝ կարողանում են ոչ միայն տարբերակել «անազնիվներին» և «ազնիվներին», այլև հիշել նրանց առնվազն մեկ ամսվա ընթացքում։

Գիտնականների հետազոտության արդյունքները տպագրվել են Animal Behavior գիտական հանդեսում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը