Լրահոս

07.06.2017 23:43


14–ամյա աղջիկը 18–ամյա տղայի պատճառով ինքնասպանության փորձ է կատարել

14–ամյա աղջիկը 18–ամյա տղայի պատճառով ինքնասպանության փորձ է կատարել

shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հետաքննություն է սկսվել հունիսի 5-ին Վաղարշապատի բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով: Ժամը 21:00-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ «դեղորայքային թունավորում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակչուհի, 14-ամյա Աշխեն Կ.-ն:

Հիվանդանոցում Աշխեն Կ.-ի մայրը հայտնել է, որ իր աղջիկը տանը միայնակ է եղել ու փորձել է ինքնասպանություն գործել՝ խմելով մեծ քանակությամբ դեղահաբեր, և պատճառը՝ ոմն Ռազմիկն է, ով անընդհատ սպառնալիքի և անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով իր աղջկան հասցրել է ինքնասպանությոն փորձի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ գործողությունների շնորհիվ պարզել են Ռազմիկի ինքնությունը, ով նույն մարզի բնակիչ, 18-ամյա Ռազմիկ Հակոբյանն է, ով ոստիկանների անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է Վաղարշապատի ոստիկանություն, որտեղ բացատրություն տալուց հետո նա ստորագրությամբ բաց է թողնվել:

Ինքնասպանության փորձ կատարող Աշխեն Կ.-ն 9-րդ դասարանի աշակերտուհի է:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը