Լրահոս

07.06.2017 16:24


Էդգար Մալաքյանը մարզվել է ընդհանուր խմբի հետ

Էդգար Մալաքյանը մարզվել է ընդհանուր խմբի հետ

Ինչպես ՀՖՖ-ն տեղեկացրել էր, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը փոքր վնասվածք էր ստացել հավաքականի մարզումներից մեկի ժամանակ: Հավաքականի բժշկական անձնակազմի ջանքերի շնորհիվ Մալաքյանի վիճակը բարելավվել է: Երեկ կայացած մարզման ժամանակ Մալաքյանը մարզվում էր ընդհանուր խմբի հետ:

Ազգային հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանի հավաստմամբ՝ էդգար Մալաքյանը, ամենայն հավանականությամբ, թիմի հետ կմեկնի Չեռնոգորիա, և, կախված ապաքինման ընթացքից, կարող է նաև լինել հայտացուցակում:

Այս խորագրի վերջին նյութերը