Լրահոս

20.01.2010 12:07


Թունավորումներ

Հունվարի 19-ին, ժամը 16.24-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ դեղորայքային թունա­վոր­ումով Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Շիրակացու 7/4 հասցեի բնակչուհի, 3-ամյա Մոնիկա Համբարյանը: Բժիշկները երեխայի վի­ճա­կը գնահատել են միջին ծանրության:

Նույն օրը, ժամը 20.55-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.00-ին շմոլ գազից թունա­վո­րումով Վանաձորի թիվ 1 հի­վանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Հակոբյան 38 հասցեի բնակչուհի, 1979 թ. ծնված Մարիետա Մկրտչյանը:

Բժիշկները տուժածի վի­ճա­կը բնութագրել են միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը