Լրահոս

07.06.2017 15:01


Սպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «Opel Tigra»-ն․ վերջինն այրվել է

Սպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «Opel Tigra»-ն․ վերջինն այրվել է

Հունիսի 7-ին, ժամը 11:14-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի հատվածի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 95 CU 475 (վարորդ՝ 1964 թ. ծնված Պ. Դ.) և «Opel Tigra» մակնիշի 35 FO 234 պետհամարանիշերով (վարորդ՝ 1994 թ. ծնված Լ. Ա.) ավտոմեքենաները. «Opel Tigra» մակնիշի ավտոմեքենան այրվում է:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Պ. Դ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Սպիտակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհը մարվել է ժամը 11:28-ին:

Այրվել է «Opel Tigra» ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ:

Այս խորագրի վերջին նյութերը