Լրահոս

07.06.2017 17:18


Հեռախոս է գողացել թիվ 57 երթուղու ավտոբուսի սրահում

Հեռախոս է գողացել թիվ 57 երթուղու ավտոբուսի սրահում

Հունիսի 6-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Կիևյան փողոցի թիվ 17 հասցեի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ասատուր Հ.-ին: Պատճառը գողություն կատարելու կասկածանքն էր: Խուզարկությամբ նրա մոտ բջջային հեռախոս հայտնաբերվեց և պարզվեց, որ նա հեռախոսը գողացել էր թիվ 57 երթուղու ավտոբուսի սրահում՝ 1972 թ. ծնված Անահիտ Ա.-ի պայուսակից՝ պատճառելով 120.000 դրամի վնաս:
Ասատուր Հ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը