Լրահոս

07.06.2017 19:07


Հայաստանի պետական կամերային երգչախումբն Արցախում հանդես է եկել համերգով

Հայաստանի պետական կամերային երգչախումբն Արցախում հանդես է եկել համերգով

ԱՀ և ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունների նախաձեռնությամբ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի պետակային կամերային երգչախմբի հերթական համերգը:

Համերգի ընթացքում հնչել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի ստեղծագործություններից. կատարել են նաև հայկական ժողովրդական երգերի մշակումներից:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի պետակային կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանն ասել է, որ իրենք համերգային ծրագրով Արցախում շատ անգամ են եղել:

Ա. Արաբյանի խոսքով՝ երգչախումբն առաջին անգամ Արցախ է այցելել 1997 թվականին:

«Արցախցի հանդիստաեսը միշտ էլ բավականին ջերմ է ընդունել մեզ, որի համար շատ ուրախ ենք: Մենք ոգևորված ենք արցախցիներով և միշտ էլ հաճույքով ենք այցելում այստեղ: Ցանկություն ունենք համերգային ծրագրով լինել նաև Արցախի սահմանամերձ գյուղերում,-ասել է Ա. Արաբյանը և ավելացրել,-Երգչախմբի 32 հագուց բաղկացած կոլեկտիվը հանդես է գալիս հայկական, համաշխարհային կոմպոզիտորների խմբերգային և վոկալ–սիմֆոնիկ բազում ստեղծագործություններով՝ ընդգրկելով վաղ միջնադարից մինչև այսօր: Եղել են բազմաթիվ հայաստանյան պրեմիերաներ: Հյուրախաղերով ելույթներ ենք ունեցել Լոնդոնում, Փարիզում, Ժնևում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Ֆրանկֆուրտում, Ստրասբուրգում, Բերգամոյում, Տորոնտոյում, Օտտավայում, Նիագարայում, Դրեզդենում, Թբիլիսիում, Գորիում, և այլուր,-ասել է Ա. Արաբյանը և հավելել, - այսօր էլ՝ հունիսի 7-ին, մենք համերգով հանդես ենք գալու Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում»:

Նշենք նաև, որ երգչախումբը ելույթներ է ունեցել Անգլիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և այլուր: Երգացանկում ընդգըրկված են հայկական, եվրոպական ևռուս կոմպոզիտորների ստեղծագործություններ: 2007 թվականին երգչախումբը հանդես է եկել Ստրասբուրգի Եվրախորհրդի համերգային դահլիճում: Մեր կոլեկտիվը մասնակցել է միջազգային հեղինակավոր փառատոնների: Թողարկվել են CD-ներ, այդ թվում՝ Տիգրան Մանսուրյանի ARSPOETIC երգչախմբային կոնցերտի ձայնագրությամբECM Records»: Երգչախումբը հայկոմպոզիտորների գործերի նվիրյալն ու տարածողն է:

Այս խորագրի վերջին նյութերը