Լրահոս

07.06.2017 12:51


Բյուրեղավանում՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ջրամբարում, օձ է հայտնաբերվել

Բյուրեղավանում՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ջրամբարում, օձ է հայտնաբերվել

Հունիսի 7-ին, ժամը 09:21-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի տարածքում գտնվող «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ջրամբարում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Բյուրեղավան քաղաքի բյուրեղապակու գործարանի մոտակայքում գտնվող «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ջրի բաժանարարի հորանից բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը