Լրահոս

07.06.2017 09:07


Գանձաքարում փորձել է ինքնասպանություն գործել՝ նետելով իրեն դեպի ձորը

Գանձաքարում փորձել է ինքնասպանություն գործել՝ նետելով իրեն դեպի ձորը

Հունիսի 6-ին, ժամը 15:53-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի «Կապեր» կոչվող հատվածում քաղաքացին սահել, և ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացի՝ 1968 թ. ծնված Ա. Ա.-ը փորձել է ինքնասպանություն գործել՝ նետելով իրեն դեպի ձորը:

Փրկարարները Ա. Ա.-ին դուրս են բերվել ձորից և ցուցաբերել համապատասխան օգնություն:

Այս խորագրի վերջին նյութերը