Ծեծկռտուք Ուկրաինայի խորհրդարանում. պատգամավորներին պատգարակներով են դուրս բերել
Ուկրաինայի Գերագույն ռադայի իշխող «Ռեգիոնների» կուսակցության և ընդդիմադիր «БЮТ-Батькивщина» (БЮТБ) խմբակցության պատգամավորների միջև ծեծկռտուք է եղել։
Ըստ «rbk» գործակալության՝ երեկ առավոտյան «БЮТ-Батькивщина» խմբակցության պատգամավորները խորհրդարանի ամբիոնը արգելափակել են և ամբիոնի վրա պաստառներ են փակցրել՝ «Դադարեցրեք քաղաքական ճնշումները», «Ձեռքներդ հեռու Տիմոշենկոյից» գրություններով։
Սակայն երեկոյան «Ռեգիոնների» կուսակցության պատգամավորներն ուժով փակել են դռները, պոկել են պաստառները և հայհոյախառն արտահայտություններով հարձակվել ընդդիմադիր պատգամավորների վրա։
Հաղորդվում է, որ ծեծկռտուքի հետևանքով БЮТ-Батькивщина» խմբակցության մի շարք պատգամավորներ լուրջ վնասվածքներ են ստացել։ Տուժածներին խորհրդարանի դահլիճից դուրս են բերել շտապօգնության պատգարակներով։
Ըստ իշխող կուսակցության պատգամավորի՝ «БЮТ-Батькивщина» խմբակցության իրենց գործընկերներն իրենց հետ երկաթե ձող և շղթաներ էին բերել։
-Ահա այս պարկի մեջ երկու երկաթե ձող կա, որոնցով նրանք ( «БЮТ-Батькивщина» պատգամավորները) ուզում էին մեզ հետ հաշվեհարդար տեսնել,-ասել է պատգամավորը՝ լրագրողներին ցույց տալով փաթեթի պարունակությունը։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորները բողոքում էին ընդդիմադիր գործիչ Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ քրեական հետապնդման դեմ։