Լրահոս

07.06.2017 00:27


Ուժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքներ, շրջվել՝ ծառեր

Ուժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքներ, շրջվել՝ ծառեր

Հունիսի 6-ին, ժամը 21։12-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Միքաելյան 33 փողոցի թիվ 1 հատուկ դպրոցի մոտակայքում, քամու հետևանքով, ջարդված ծառը դժվարանցանելի է դարձրել ճանապարհը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ծառի ճյուղերը կտրել և հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։

***

Հունիսի 6-ին, ժամը 19:59-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 19:35-ից մինչև ժամը 19:45-ն ընկած ժամանակահատվածում քամուց վնասվել են տանիքներ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քամուց պոկվել է 3-րդ փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Ն. Խ.) տանիքից (մոտ 15 քմ), 4-րդ փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Ս. Ս.) բակի անասնագոմի տանիքից (մոտ 10 քմ), 5-րդ փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Ա. Գ.) տանիքից (10-15 քմ), 5-րդ փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Ս. Մ.) տանիքից (10-12 քմ), 6-րդ փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Կ. Ա.) տանիքից (մոտ 10 քմ) և դպրոցի տանքից (մոտ 250 քմ) ցինկապատ թիթեղներ:

***

Հունիսի 6-ին, ժամը 19:13-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցի տներից մեկի տանիքը քամուց պոկվել և ընկել է հարևան տան տանիքին, որն իրենից վտանգ է ներկայացնում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը:

Փրկարարները տան (սեփականատեր՝ Ա. Խ.) տանիքի վրայից ապամոնտաժել են Ս. Գ.-ին պատկանող տան տանիքն ամբողջությամբ` մոտ 200 քմ:

***

Հունիսի 6-ին, ժամը 18:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 4ա շենքի մոտակայքում գտնվող ծառը շրջվել է և ընկել էլ.լարերի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ծառը հեռացրել են երթևեկելի հատվածից և սահմանազատել տարածքը:

***

Հունիսի 6-ին, ժամը 18:00-ի սահմաններում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաև Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում և շրջակա գյուղեորւմ ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ՝ շրջված տանիքների, ալեհավաքների, կոնստրուկցիաների, ծառերի, վնասված ջերմոցների և էլ. լարերի վերաբերյալ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Հունիսի 6-ին, ժամը 17:14-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի տանիքը քամուց պոկվել, ընկել է գազատար խողովակի վրա և պոկել այն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվար:

Փրկարարներն ապամոնտաժել են Ա. Կ.-ի տան տանիքից մոտ 100 քմ հատված, որն ընկել է գազատար խողովակի (վնասվել է մոտ 100 գմ) և «Mercedes E» մակնիշի 34 AP 703 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա:

Այս խորագրի վերջին նյութերը