Լրահոս

09.06.2017 07:58


Այսօր շարունակվելու են միասնական քննությունները

Այսօր շարունակվելու են միասնական քննությունները

Հունիսի 2-ից մեկնարկել են 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության միասնական քննությունները: Այդ օրը քննություններ անցկացվեցին «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաներից։

Հունիսի 6-ին անցկացվեցին քննություններ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։

Հունիսի 9-ին կանցակվեն` «Ֆիզիկա», հունիսի 13-ին` «Օտար լեզուներ», հունիսի 16-ին` «Մաթեմատիկա», հունիսի 20-ին` «Հայոց պատմություն», «Քիմիա», հունիսի 23-ին` «Ռուսաց լեզու» առարկաներից:

Քննության արդյունքներին դիմորդները կարող են ծանոթանալ ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքում կամ ԿԳՆ ֆեյսբուքյան էջում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը