Լրահոս

06.06.2017 20:05


Հանձնեց զոհված եղբոր զենք-զինամթերքը

Հանձնեց զոհված եղբոր զենք-զինամթերքը

Ոստիկանությունից հայտնում են, որ ՊՊԳՎ Աշտարակի պահպանության բաժանմունքի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 5-ին, ժամը 17.40-ին, 1968 թ. ծնված Վարդան Ի.-ից ահազանգ է ստացվել, որ տանիքում մաքրման աշխատանքներ կատարելիս զենք-զինամթերք է գտել, որը պատկանել է ազատամարտիկ եղբորը:
Մեկնած օպերատիվ խմբին Վարդան Ի.-ն ներկայացրել է 16 մմ տրամաչափի, ինքնաշեն կրակող սարք, լուսաձայնային փամփուշտ, ինքնաձիգի դատարկ փամփշտատուփ և տարբեր տրամաչափի 131 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են 1994 թ. զոհված եղբորը:

Այս խորագրի վերջին նյութերը