Խոշոր հրդեհ Լոռու մարզում. Արջահովիտ գյուղում հրդեհ է բռնկվել փայտե տնակներում
Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջահովիտ գյուղում փայտեր տնակներ են այրվում և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տնակներից և ավտոտնակներից մեկն ամբողջովին այրվել է՝ վերածվելով մոխրակույտի, իսկ մեկ տնակ էլ՝ մասամբ։
Թե ինչն է եղել կրակի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։

Հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Մանրամասները՝ shamshyan.com-ում։