Բրիտանական հրատարակչությունն այդպես էլ չի ընդունում իր սխալը, բայց զիջման գնում է
«Անկախ» շաբաթաթերթի խմբագրակազմը հոկտեմբեր ամսին նամակ էր հղել բրիտանական ու ռուսական հրատարակչություններին' պահանջելով հերքել Հայաստանի վերաբերյալ բրիտանական հանրագիտարանում Հայաստանի վերաբերյալ տեղ գտած կեղծ տեղեկությունները:
Նամակում մանրամասն ներկայացվել էր թե՛ լեզվի, թե՛ կրոնի և թե՛ ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի վերաբերյալ տեղեկությունները:
Դեկտեմբերի 2-ին «Անկախին» պատասխանել էր «Macmillan Children'sBooks»-ի գլխավոր խմբագիր Քեթրին Բրերեթոնը, որ զարմանալի պատճառաբանություններ բերելով' նշել էր, որ իրենք ճիշտ են և չեն պատրաստվում որևէ փոփոխություն անել:
Բրերեթոնին երկրորդ անգամ էր նամակ ուղարկվել' արդեն «Անկախի» և «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնության կողմից:
Եվ ահա, դեկտեմբերի 15-ին' մինչ «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնությունը բողոքի երթ էր անցկացնում' պահանջելով հերքել Հայաստանի վերաբերյալ կեղծ տեղեկությունները, «Անկախը» ստացավ Բրերեթոնին ուղղված երկրորդ նամակի պատասխանը.
Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.
«Շնորհակալություն նամակի համար:
Նախ' ցանկանում եմ նշել, որ բնավ մտադրություն չենք ունեցել վիրավորել որևէ անհատի կամ խմբի և չենք ցանկացել միտումնավոր հրատարակել որևէ խեղաթյուրված տեղեկություն, համոզված ենք նաև, որ չենք էլ հրատարակել այդպիսի տեղեկություն:
Ցանկանում եմ նշել նաև, որ հրատարակության բնօրինակը կազմելիս, ինչպես նաև ձեր և ուրիշների կողմից բարձրացրած հարցերին պատասխանելիս' «Քինգֆիշերը» աշխատել է աշխարհագրության ոլորտի փորձագետների հետ:
Լեզուն՝
Ես փոփոխել եմ անգլիական հրատարակությունը, այնտեղ այժմ գրված կլինի «Հիմնական լեզուն' հայերեն», այլ լեզուների մասին չի նշվի, քանի որ այդքան տեղ չկա, որ նշվեն բոլոր լեզուները (եզդիերեն, քրդերեն, ադրբեջաներեն և ռուսերեն), որոնք միասին կազմում են բնակչության միայն 2%-ը:
Քանի որ ադրբեջաներենի նշումը բնօրինակում հայերի կողմից այդքան բացասական վերաբերմունք է առաջացրել, մենք որոշեցինք հանել այն այժմ հրատարակության համար պատրաստվող գրքից, ինչպես նաև հետագա տարբեր լեզուներով տպվող բոլոր հրատարակություններից: Կարծում եմ' սա ձեզ կբավարարի:
Կրոն՝
Ինչպես արդեն քննարկել ենք, անգլիական տարբերակում հիմնական կրոններ բաժնում նշված էր՝ Հայկական առաքելական օրթոդոքս և Շիա իսլամ: Արդեն բացատրել եմ, որ գրքում տեղ են գտնում ոչ միայն հիմնական, այլև փոքրամասնությունների կրոնները:
Հայկական առաքելական օրթոդոքս կրոնի ներկայացուցիչները կազմում են Հայաստանի բակչության 95%-ը : Համաձայն եմ իմ փորձագետ խորհրդականների հետ, որ Շիա իսլամը փոքրամասնությունների մեջ ամենամեծ թիվն է կազմում, սակայն կրկին բնակչության 2% -ից էլ քիչ մասը:
Կրկին կարծում եմ, որ լիովին ճիշտ կլինի փոփոխություն չանել, բայց քանի որ դա հայերի համար այդքան վիրավորական է, մենք որոշեցինք հանել այդ մասը հետագա հրատարակություններից: Այժմ այնտեղ գրված կլինի «Հիմնական կրոնը' հայկական առաքելական օրթոդոքս»:
Դուք նշել եք, որ սա նույնպես սխալ է, և պետք է գրված լինի «հայկական առաքելական», սակայն ինչպես տեղյակ եմ, եկեղեցու ամբողջ անունը հետևյալն է «մեկ սուրբ ընդհանրական առաքելական օրթոդոքս հայկական եկեղեցի», և այդ պատճառով մեր կողմից գրված «հայկական առաքելական օրթոդոքս»-ը միգուցե այնքան էլ անթերի չէ, բայց վիճելի էլ չէ:
Ուրախ կլինեմ այս մասը նույնպես փոփոխել հետագա հրատարակությունների մեջ, սակայն եթե իհարկե կարողանանք, քանի որ այժմ բավական ուշ է առաջիկա հրատարակությունում փոփոխություններ անելու համար:
Լեռնային Ղարաբաղ՝
Դուք ասում եք, որ անգլիական տարբերակում գրված է «դա ադրբեջանական մարզ է, հիմնականում բնակեցված հայերով»: Չգիտեմ' ինչ ասել, քանի որ անգլիական տարբերակում այդպիսի նախադասություն ուղղակի չկա, այլ գրված է այսպես' «ադրբեջանական տարածք' հիմնականում հայաբնակ»:
Ես լիովին համոզված եմ, որ սա ճիշտ տեղեկություն է: Իրավաբանորեն Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, սակայն, իհարկե, Ղարաբաղի կարգավիճակը հայերի կողմից բողոքարկվել է: Ձեր դիտողությունը, որ Ղարաբաղը դե ֆակտո անկախ է, չի գրված գրքում, քանի որ մենք այդ տարածաշրջանին այնքան էլ ծանոթ չենք, սակայն մեր նշած տեղեկությունը որևէ կերպ չի էլ հակասում դրան:
Քարտեզի վրա Լեռնային Ղարաբաղը նշված է' որպես վիճելի տարածք: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի պատմական կարգավիճակին և իրական պատկանելությանը, ապա այդպիսի տեղեկություններ մենք չենք գրում:
Ինչպես արդեն նշել էի իմ նախորդ նամակում, կարծում եմ, որ սխալ տեղեկատվության մասին ձեր դիտողությունների մի մասը վերաբերում է ռուսական, ոչ թե անգլիական հրատարակությանը: Ինչպես արդեն ասել էի, ես ռուսերեն չգիտեմ, այդ իսկ պատճառով կարող եմ միայն փոխանցել ռուսական հրատարակչին ձեզ անհանգստացնող հարցերը:
Կարծում եմ' նրանք ձեզ արդեն պատասխանել են, իսկ եթե դեռ չեն պատասխանել, ապա շուտով կպատասխանեն:

Հուսով եմ, որ ձեզ բավարարեցին իմ պատասխանները:
Հարգանքով'
Քեթրին Բրերեթոն»: