Մեկնարկեց Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Իսպանիա
Դեկտեմբերի 16-ին մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Իսպանիա:
Մադրիդում Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Իսպանիայի արտաքին գործերի նախարար Տրինիդադ Խիմենեսի հետ էր:
Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա բանակցությունները շարունակվեցին աշխատանքային ճաշի ձեւաչափով:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր պատրաստակամությունը հայտնեց գործուն քայլեր ձեռնարկելու տարբեր ոլորտներում բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը ամրապնդելու եւ խորացնելու համար:
Շնորհակալություն հայտնելով իր իսպանացի գործընկերոջը Մադրիդ այցելելու հրավերի համար՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-իսպանական հարաբերություններն ունեն դարերի պատմություն, որը հիշարժան է բարի ավանդույթներով եւ փոխադարձ բարեկամության դրսեւորումներով, եւ իր այցելության հիմնական նպատակն է նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերություններին, որոնք ունեն չօգտագործված մեծ ներուժ:
«Այս տարի Մադրիդում ՀՀ դեսպանության հիմնումը Իսպանիայի հետ հարաբերությունների ամրապնդման եւ խորացման Հայաստանի ցանկության վկայությունն է»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:
Հայաստանի եւ Իսպանիայի արտգործնախարարությունների ղեկավարները շեշտեցին երկկողմ հարաբերությունների խթանման նպատակով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման կարեւորությունը, քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը:
Նախարարներ Նալբանդյանն ու Խիմենեսը բովանդակալից զրույց ունեցան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների, եվրոպական կառույցների եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացման վերաբերյալ, մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Բանակցությունների ընթացքում քննարկվեցին նաեւ Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունների տարբեր ուղղությունները, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում երկկողմ համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Նախարարներ Նալբանդյանն ու Խիմենեսը քննարկեցին Հայաստանի և Եվրոպական Միության միջեւ մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Զրուցակիցները նաեւ անդրադարձան մշակույթի եւ տուրիզմի բնագավառներում փոխգործակցության զարգացման հնարավորություններին:
Երկկողմ հարաբերությունները խթանելու նպատակով նախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին քայլեր ձեռնարկել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման համար' մշակել մի շարք համաձայնագրեր, մասնավորապես ներդրումների խրախուսման ու պաշտպանության եւ տնտեսական ոլորտի այլ փաստաթղթեր:
Քննարկվեց երկու երկրների տնտեսական ոլորտի պատասխանատուների փոխայցելությունների, հայ-իսպանական գործարար համաժողովի կազմակերպման հնարավորությունը: Նախարարները համակարծիք էին, որ երկու երկրների միջեւ ուղիղ չվերթների առկայությունը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Այդ առումով պայմանավորվածություն ձեռք բերվեց ստորագրել Օդային հաղորդակցության մասին համաձայնագիր եւ քաջալերել երկու երկրների ավիափոխադրողներին օդային կապ հաստատելու ուղղությամբ:
Ընդունելով Հայաստանի արտգործնախարարի Երեւան այցելելու հրավերը՝ Տրինիդադ Խիմենեսն ասաց, որ հաջորդ տարվա առաջին կեսին կժամանի Երեւան:
անՀան Հանդիպումից առաջ Էդվարդ Նալբանդյանն ու Տրինիդադ Խիմենեսը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Իսպանիայի Թագավորության միջեւ Կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ համաձայնագիրը»:
Նույն օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելեց Իսպանիայի խորհրդարան, ուր հանդիպեց տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ:
Հանդիպմանը քննարկվեցին հայ-իսպանական փոխգործակցության զարգացման, երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր, մտքեր փոխանակվեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տարածաշրջանային եւ միջազզային հարցերի շուրջ:
Իսպանացի պատգամավորները բարձր գնահատեցին Մադրիդում դեսպանություն հիմնելու Հայաստանի իշխանությունների որոշումը' նշելով, որ այն լուրջ խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացման համար:
Երեկոյան Էդվարդ Նալբանդյանը այցելեց Մադրիդում ՀՀ դեսպանություն, ուր հանդիպում ունեցավ իսպանահայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ պատասխանեց իսպանահայերի բազմաթիվ հարցերի: