Տնտեսական ճգնաժամի պատճառով 24 դպրոցների կառուցման աշխատանքները հետաձգվել են
Նոյեմբերի16-ին Վարդաքար էր այցելել ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետյանը, ով հավաստիացրել է, որ համայնքը անպայման դպրոց կունենա: Ըստ փոխնախարարի՝ Վարդաքարի դպրոցը դուրս չի եկել դպրոցաշինության ծրագրից, այլ տնտսեական ճգանաժամի պատճառով ժամանակավորապես կասեցվել է դպրոցի կառուցման աշխատանքները:
«Ձեր գյուղի դպրոցի կառուցումը ծրագրից հանված չէ, ուղակի տեղափոխվել է հաջորդ տարի: 2011թ-ին բյուջեյի ամեն եռամսիակային քննարկումների ժամանակ դպրոցի հարցը առաջ կքաշվի ըստ նպատակահարմարության: Այսօր հանարապետությունում 24 դպրոցների կառուցման աշխատանքներ են հետաձգվել տնտեսական ճգանաժամի պատճառով»,- ասել է Արա Ավետիսյանը:
Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ վարդաքարցիների երեխաները ստիպված չեն լինի գնալ հարևան «Նոր կյանք» համայնքի դպրոց, այլ մինչև նոր դպրոցի կառուցումը պարապմունքները կշարունակեն համայնքապետարանի եւ գյուղի մանկապարտեզի շենքներում:
Նշենք, որ ընդամենը մի քանի օր առաջ Շիարկի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը, վկայակոչելով կառավարությանը, բոլորովին այլ հեռանկար էր կանխատեսում վարդաքարցի աշակերտների համար: Կամ փոխմարզպետը չի տիրապետում Շիրակի մարզում կառավարության վարած քաղաքականությանը, կամ էլ կառավարությունն է իրավաիճակային որոշում կայացրել՝ տեղի տալով վարդաքարցիների բողոքներին: