Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Հայլուր» լրատվական ծրագրին մեկնաբանել է Թուրքիայի ԱԳՆ կողմից տարածված այն հայտարարությունը, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2010թ. հունվարի 12-ին կայացված որոշումը պարունակում է նախապայմաններ, որոնք «հակասում են արձանագրությունների "հիմնարար նպատակներին»: «Ես մտադիր եմ կապվել իմ գործընկերոջ' պարոն Դավութողլուի հետ' տարակուսանքս հայտնելու եւ պարզելու, թե ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ թուրքական կողմը որտե՞ղ է տեսել նախապայմաններ եւ ինչով է այն հակասում արձանագրութույնների հիմնարար նպատակին: Հուսով եմ, որ նման հայտարարությամբ թուրքական կողմը չի փորձում արդարացնել իր կողմից նախապայմաններ առաջադրելու շարունակական փորձերը ևքողարկել արձանագրությունների վավերացման գործընթացի անհարկի ձգձգումը»,-ասել է Է. Նալբանդյանը։
Նալբանդյանը մտադիր է կապվել Դավութողլուի հետ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Հայլուր» լրատվական ծրագրին մեկնաբանել է Թուրքիայի ԱԳՆ կողմից տարածված այն հայտարարությունը, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2010թ. հունվարի 12-ին կայացված որոշումը պարունակում է նախապայմաններ, որոնք «հակասում են արձանագրությունների "հիմնարար նպատակներին»: «Ես մտադիր եմ կապվել իմ գործընկերոջ' պարոն Դավութողլուի հետ' տարակուսանքս հայտնելու եւ պարզելու, թե ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ թուրքական կողմը որտե՞ղ է տեսել նախապայմաններ եւ ինչով է այն հակասում արձանագրութույնների հիմնարար նպատակին: Հուսով եմ, որ նման հայտարարությամբ թուրքական կողմը չի փորձում արդարացնել իր կողմից նախապայմաններ առաջադրելու շարունակական փորձերը և քողարկել արձանագրությունների վավերացման գործընթացի անհարկի ձգձգումը»,-ասել է Է. Նալբանդյանը։