Լրահոս

05.06.2017 11:42


Մորը ծեծել է ծխախոտ խնդրելու համար

Մորը ծեծել է ծխախոտ խնդրելու համար

Մոր և որդու վիճաբանությունը վերածվել է ծեծի, որդին իրեն լույս աշխարհ բերած կնոջը ծեծել է այն բանի համար, որ մայրը իրենից ծխախոտ է խնդրել:

Ըստ մեղադրանքի՝ Հայկն իր մոր` Մ.Խաչատրյանի կողմից ծխախոտ խնդրելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով դիտավորյալ հարվածներ է հասցրել Մ. Խաչատրյանի մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Հայկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Աղբյուր` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը