Աշխարհ

05.06.2017 10:39


Թուրինում հրմշտոցի պատճառն անչափահասներն են եղել (տեսանյութ)

Թուրինում հրմշտոցի պատճառն անչափահասներն են եղել (տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Թուրինում ավելի քան հազար մարդ էր տուժել Սան Կառլո հրապարակում Չեմպիոնների լիգայի ֆուտբոլային հանդիպումը դիտելու ժամանակ։ Հրապարակում տեղակայված մեծ էկրանով խաղին հետևելիս էր եղել 20 հազար երկրպագու, երբ հանկարծակի հրմշտոց էր սկսվել։

Պարզվել է, որ այս միջադեպն անչափահասների կատակի հետևանք է, ովքեր որոշել էին մահապարտ ահաբեկիչ ձևանալ։ Ինչպես հայտնում է Football Italia-ն, անվտանգության տեսախցիկների ձայնագրություններն ուսումնասիրելուց հետո ոստիկանությունն արձանագրել է, թե ինչպես է երկու երիտասարդներից մեկը ձեռքերը վեր պարզում և ինչ-որ բան սկսում գոռալ։ Անմիջապես դրանց հետո մարդիկ խուճապահար այս ու այն կողմ են փախչում։

Այդ երիտասարդներն արդեն իսկ հարցաքննվել են։ Նրանք խոստովանել են, որ ցանկանում էին կատակել, սակայն դա դուրս է եկել վերահսկողությունից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը