Լրահոս

05.06.2017 10:32


Հրդեհ է բռնկվել Շիրակամուտ գյուղում

Հրդեհ է բռնկվել Շիրակամուտ գյուղում

Հունիսի 4-ին, ժամը 18:35-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի տներից մեկի բակում այրվում է պահեստավորած փայտ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 19-րդ փողոցի տներից մեկի բակում պահեստավորած 14 խմ փայտից այրվում է մոտ 4 խմ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:48-ին, մարվել՝ 20:32-ին:

Այս խորագրի վերջին նյութերը