Լրահոս

05.06.2017 09:34


Ջերմուկի սկզբնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ մարդատար միկրոավտոբուսի գազաբալոնի լիցքավորման ժամանակ

Ջերմուկի սկզբնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ մարդատար միկրոավտոբուսի գազաբալոնի լիցքավորման ժամանակ

Հունիսի 4-ին, ժամը 00:03-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 5 հասցեում` «Ստեփանյաններ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում, «ԳԱԶել» մակնիշի 35 ST 762 պետհամարանիշով մարդատար միկրոավտոբուսի (վարորդ՝ 1980 թ. ծնված Մ. Հ.) գազաբալոնի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն. տուժածներ չկան:

Ամբողջովին վնասվել է միկրոավտոբուսը և գազալցակայանի սպասասրահի ապակին` մոտ 4 քմ:

Այս խորագրի վերջին նյութերը