Լրահոս

04.06.2017 22:36


Րաֆֆու փողոցում գտնվող հողամասում այրվել են ներկով լի տակառներ

Րաֆֆու փողոցում գտնվող հողամասում այրվել են ներկով լի տակառներ

Հունիսի 4-ին, ժամը 14:17-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոց թիվ 111 շենքի մոտակայքում գտնվող հողամասում այրվում են ներկով լի տակառներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, արտակարգ իրավիճակների արձագանքման և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ Հաղթանակ թաղամասի 52/4 հասցեում գտնվող հողակտորում այրվում է 4 հատ 15 լիտր տարողությամբ պլաստմասսայե դատարկ տարա, 5 ծառ՝ ամբողջությամբ, 13-ը՝ մասնակի և 3-ը ջերմահարվել են:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:45-ին, մարվել՝ 14:53-ին:

Այս խորագրի վերջին նյութերը