Լրահոս

04.06.2017 11:50


Հրդեհ Ազատամարտիկների փողոցում՝ ավտոտեխսպասարկման կետում

Հրդեհ Ազատամարտիկների փողոցում՝ ավտոտեխսպասարկման կետում

Հունիսի 3-ին, ժամը 17:09-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 7 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:03-ին, մարվել՝ 18:22-ին: Ավտոտեխսպասարկման կետում ամբողջությամբ այրվել են Mercedes C180 մակնիշի 34 TT 086 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Մ.) ավտոմեքենան և մասամբ տանիքի (մոտ 400 քմ) փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը