Լրահոս

16.12.2010 17:34


Աղբահանության համար սահմանված դրույքաչափերը նվազեցվել են

Աղբահանության համար սահմանված դրույքաչափերը նվազեցվել են

Դեկտեմբերի 16-ին ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվել է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի փաթեթը, որը  ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանը: Նա նշել է, որ օրենքի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացվել են բազմաթիվ առաջարություններո, որոնց հիման վրա կատարվել են փոփոխություններ:

Մասնավորապես հստակեցվել են աղբի տեսակները, ելնելով ինչպես կոնկրետ տեսակից, այնպես էլ աղբահանության դիմաց վճարում կատարողների շրջանակից, հստակեցումներ են կատարվել նաև անշարժ գույք հասկացության առումով, սահմանվել են օրենքով սահմանված աղբահանության և սանիտարական մաքրման հիմնական նպատակներն ու սկզբունքները, դրանք տարանջատվել են իրարից, ընդարձակվել է աղբահանության համար վճարողների շրջանակը, մասնավորապես բացօթյա առևտուր իրականացնող աքնձինք ևս դիտվել են որպես աղբայանության համար վճարողներ և այլն:

Բավականաչափ փոփոխության են ենթարկվել աղբահանության համար սահմանված դրույքաչափերը, մասնավորեպաս 1 շնչի համար սահմանված առավելագույն սահմանը' 1000 դրամը իջեցեվել է մինչև ամսական 500 դրամ: Ըստ անշարժ գույքի տեսակի տարբերակված մոտեցում է դրսևորվել, այն բնակմակերեսի առումով նվազեցնելով 1ք/մ համար առավելագույնը սահմանելով 50 դրամ և բիզնեսի համար' ոչ բնակելի մակերեսի համար' 75 դրամ, նախկին 100 դրամի փոխարեն:

Միևնույն ժամանակ փոփոխություններ են տեղի ունեցել դրույքաչափերի կիրառման և սահմանման մեթոդաբանության մեջ: Դրանք են' ըստ զանգվածի, արտադրական աղբը իրավաբանական և անհատ ձեռներեցների համար, շինարարական աղբը ֆիզիկական և իրավաբանական, կամ անհատ ձեռներեցների համար և այլն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը