Արտակարգ դեպք Ախուրյանի շաքարի գործարանում. բարձրությունից ընկել է 2 քաղաքացի
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ախուրյանի շաքարի գործարանում: Ըստ տեղեկությունների` հունիսի 3-ին, ժամը 13:40-ի սահմաններում շաքարի գործարանում բարձրությունից ընկել է 2 քաղաքացի, ինչի հետևանքով մեկը մահացել է, իսկ մյուսը, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Գյումրու բժշկական կենտրոնից, հիվանդանոց տեղափոխվածը 1986 թվականին ծնված, Ախուրյան գյուղի բնակիչ Շ. Ղ.-ն է:
31-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել է կրծքավանդակի փակ վնասվածք, կրծքավանդակի ձախ ստորին կեսի սալջարդ, ձախ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ: Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, գտնվում է վիրաբուժական բաժանմունքում:

Մահացածը քաղաքացին 41 տարեկան էր: