ՀՀ կառավարությունը գյուղերում նպաստում է անգրագիտությա՞նը
Շիրակի մարզի Վարդաքար համայնքի բնակիչները վերջին շրջանում բուռն պայքար են սկսել հանուն իրենց համայնքի դպրոցի, որը կառավարության որոշմամբ կազմաքանդվել է՝ նորը կառուցելու խոստումով: Գյուղը ընդգրկված է եղել դպրոցաշինության ծրագրում, և պետական բյուջեից 200 մլն դրամ է հատկացված եղել 2011թ.Վարդաքարում դպրոցի նոր շենք կառուցելու համար: Իսկ մինչ այդ գյուղի աշակերտներն իրենց դպրոցական պարապմունքներն անցկացնելու էին համայնքապետարանի շենքում, որտեղ պայամններ գրեթե չկան:
Բոլորովին վերջերս վարդաքարցիները տեղեկացել են, որ դպրոցաշինության ծրագրում Վարդաքարն այլևս չկա, իսկ նոր դպրոց էլ չի կառուցվելու:
-Մենք համաձայնեցինք գյուղապետարանի շենքին, քանի որ նորն էր կառուցվելու: Բայց հիմա որ իմացանք, որ դպրոցը չի կառուցվելու, ես իմ էրեխեքիս էլ չեմ թողնի գյուղապետարան դպրոց գնան՝ ո՛չ ջեռուցում կա, ո՛չ էլ նորմալ պայմաններ: Հլը թող մեկն ասի, թե պատրաստվում է կազինո կամ բար բացել, տեսեք, թե «նախադու» ինչպես հարցերը կպարզվի, բայց գյուղի դպրոցը կործանում են,-դժգոհել է գյուղի բնակչուհի Ամալյա Հարությունյանը:
Գյուղի բնակիչներից Գրիգոր Ոսկանյանն էլ նշել է, թե անթույլատրելի է, որ 250 տնտեսություն ունեցող համայնքը 21-րդ դարում դպրոց չունենա.
-Մենք 300 տարի առաջ դպրոց ենք ունեցել, հիմա 21-րդ դարում դպրոց չունենք, մեր երեխաները անգրագետ են մեծանալու:
Վարդաքարի աշակերտներից մեկն էլ կառավարությունը հարց է հղում. «Դուք ասում եք, թե մեր լուսավոր ապագան կապում եք երեխաների հետ: Էդ երեխաներից մեկն էլ մենք ենք, և այսօրվա դրությամբ եթե դուք չեք կարողանում մեզ բավարարել նույնիսկ դպրոցով, էգուց չէ մյուսօր կկարողանա՞ք էլ մեզ որևիցե հարցում օգնել»:
Վարդաքարցիներին առաջարկվում է իրենց երեխաներին ուղարկել հարևան Նոր կյանք համայնքի դպրոց, որը մի քանի կիլոմետր հեռու է, ինչը վարդաքարցիների համար ընդունելի տարբերակ չէ:
Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը գյուղացիների հետ հանդիպման ժամանակ նշել է, թե Նոր կյանքում կառուցվելու է ժամանակակից պայմաններին համապատասխանող դպրոցի մասնաշենք՝ 360 աշակերտների համար: Իսկ երկու համայնքների աշակերտների թիվը 200 է: Փոխմարզպետը կառավարության այս քայլը բացատրել է ոչ թե ֆինանսական դժվարություններով, այլ տնտեսական նպատակահարմարությամբ:
Սակայն վարդաքարցիներն էլ իրենց հերթին նշում են, որ Նոր կյանքի դպրոցը կառուցվում էր, երբ ապամոնտաժեցին Վարդաքարի դպրոցը, հետևաբար կառավարության մոտ նոր է փայլատակել այդ միտքը՝ ֆինանսական խնդիրների հետ կապված, ինչպես նաև հետագայում երկու համայնքները իրար միացնելու նպատակով:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի