Այսօր Բրյուսելում իր աշխատանքն է սկսել Եվրամիության երկօրյա գագաթնաժողովը։ Քննարկումների գլխավոր թեման է եվրագոտու երկրների ֆինանսական խնդիրները։
ԵՄ հանդիպման մասնակիցները պետք է հավանություն տան պատքերի մեջ խրված պետություններին հակաճգնաժամային աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծվելիք եվրոպական մշտական հիմնադրամին։
Ներկայումս ներդրողները հոռետեսորեն են վերաբերվում ԵՄ-ի ներուժին, թե նա կարող է կանգնեցնել ամբողջ տարածաշրջանում տարածված պարտքերի ճգնաժամը։ Առանձին ծայրամասային երկրների խնդիրները դեռ մնում են չլուծված, չնայած հարկաբյուջետային համախմբման վերաբերյալ նրանց բոլոր հայտարարություններին։
Նորդրողներին անհանգստացնում է այսօրվա Իսպանիայի, Պորտուգալիայի և Իտալիայի վիճակը, ոմանց մտահոգում է Բելգիան, որտեղ ճգնաժամը շարունակվում է արդեն մի քանի ամիս։
Եվրախմբի ղեկավար Ժան Կլոդ Յունգերը պատրաստվում է առաջ քաշել միասնական արժեթղթեր տպելու հարցը։ Այդ առաջարկին դեմ են դուրս գալիս Գերմանիան և Ֆրանսիան, մինչդեռ Իտալիան, Բելգիան և Լյուքսեմբուրգն աջակցում են։
Բրյուսելում բացվել է Եվրամիության գագաթնաժողովը