Սամվել Բաբայանի մասով որոշում կկայացվի հունիսի 5-ին
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 17:00-ին,Վերաքննիչ քրեական դատարանը քննել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանավորման որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը:
Քիչ առաջ ավարտվել է դատական նիստը։ Վերաքննիչ քրեական դատարանը որոշումը կհրապարակի հունիսի 5-ին: Բաբայանը նիստին ներկա չի եղել։
Ավելի վաղ նրա փաստաբան Ավետիս Քալաշյանը «7օր»–ի հետ զրույցում նշել էր, որ դատական այսօրվա նիստից առանձնապես մեծ ակնկալիքներ չունեն։
-Պարզ ասեմ՝ մեծ հույսեր չկան, որ խափանման միջոցըկփոխվի,-ասել էր նա։
Ա․Քալաշյանը նաև տեղեկացրել էր, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն՝ առերեսում և այլն, չի կատարվել։
Սամվել Բաբայանի մասով որոշում կկայացվի հունիսի 5-ին
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 17:00-ին, Վերաքննիչ քրեական դատարանը քննել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանավորման որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը:
Քիչ առաջ ավարտվել է դատական նիստը։ Վերաքննիչ քրեական դատարանը որոշումը կհրապարակի հունիսի 5-ին: Բաբայանը նիստին ներկա չի եղել։
Ավելի վաղ նրա փաստաբան Ավետիս Քալաշյանը «7օր»–ի հետ զրույցում նշել էր, որ դատական այսօրվա նիստից առանձնապես մեծ ակնկալիքներ չունեն։
-Պարզ ասեմ՝ մեծ հույսեր չկան, որ խափանման միջոցը կփոխվի,-ասել էր նա։

7or.am