Լրահոս

06.06.2017 07:39


Այսօր Հայաստանում և Արցախում միասնական քննություններ են անցկացվելու

Այսօր Հայաստանում և Արցախում միասնական քննություններ են անցկացվելու

Հունիսի 2-ից մեկնարկել են 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության միասնական քննությունները: Այդ օրը քննություններ անցկացվեցին «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաներից։

Հունիսի 6-ին կանցկացվեն քննություններ «Հայոց լեզու և հայ գրականություն», հունիսի 9-ին` «Ֆիզիկա», հունիսի 13-ին` «Օտար լեզուներ», հունիսի 16-ին` «Մաթեմատիկա», հունիսի 20-ին` «Հայոց պատմություն», «Քիմիա», հունիսի 23-ին` «Ռուսաց լեզու» առարկաներից:
Քննության արդյունքներին դիմորդները կարող են ծանոթանալ ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքում կամ ԿԳՆ ֆեյսբուքյան էջում:

Արցախում նույնպես միասնական քննություններ էին անցկացվել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաներից։

Հունիս 6­-ին «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննությունն է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը