Խորհրդարանն իր արտահերթ նիստում առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հսկիչ-դրամարկղայինմեքենաներիկիրառմանմասին»ՀՀօրենքումլրացումներևփոփոխություններկատարելումասին օրինագիծը:
Հիմնական զեկուցող, Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ ԱրմենԱլավերդյանն ասել է, որ այս օրինագծով քաղաքացիներին իրենց մատուցած ծառայությունների համար գանձած կանխիկ գումարի դիմաց ՀԴՄ կտրոն պետք է տան նաև բոլոր նոտարները և փաստաբանները:
Ինչպես նաև, օրենքի ընդունումից հետո ՀԴՄ կտրոն չտրամադրած սուբյեկտները, որոնց գործունեությունը գործող օրենքով կասեցվում էր, եթե դիմում գրեն իրավասու մարմին, ապա կասեցումը կփոխարինվի տուգանքով, օրինակ' 5 օրվա համար 300 հազար դրամ, 6 օրվա համար 600 հազար դրամ:
Այս օրենքով առաջարկվում է նաև, որպեսզի 2011թ.-ից հետո բոլոր նոր գրանցվող կազմակերպությունները օգտագործեն նոր սերնդի ՀԴՄ մեքենաներ, իսկ Հայաստանում գործող բոլոր սուբյեկտների համար ՀԴՄ-ների ներդրման ժամանակացույց է սահմանվում մինչև 2015թ. հունվարի 1-ը:
Ի դեպ, նոր սերնդի ՀԴՄ մեքենաների գինը տատանվում է 43-48 հազար դրամի սահմաններում:
2011թ.-ից` նոր սերնդի ՀԴՄ մեքենաներ
Խորհրդարանն իր արտահերթ նիստում առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
Հիմնական զեկուցող, Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանն ասել է, որ այս օրինագծով քաղաքացիներին իրենց մատուցած ծառայությունների համար գանձած կանխիկ գումարի դիմաց ՀԴՄ կտրոն պետք է տան նաև բոլոր նոտարները և փաստաբանները:

7or.am