Աշխարհ

02.06.2017 10:12


Ռեժիսոր Էմիր Կուստուրիցան վթարի է ենթարկվել

Ռեժիսոր Էմիր Կուստուրիցան վթարի է ենթարկվել

Հայտնի սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան հոսպիտալացվել է ավտովթարից հետո։ Ինչպես հայտնում են եվրոպական ԶԼՄ-ը, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, որում եղել է ռեժիսորը, վթարվել է Սերբիայի մայրուղու վրա՝ Բելգրադից շուրջ 140 կմ հեռավորությամբ։

Դեռևս անհայտ պատճառներով՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից։

Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներն առաջին օգնություն են ցուցաբերել ռեժիսորին և վարորդին, ինչից հետո երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց՝ հետագա հետազոտության։

Տուժածների առողջական վիճակի մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը