Լրահոս

01.06.2017 23:56


Հրազդանի շենքի նկուղում՝ ջրի մեջ, դի է հայտնաբերվել

Հրազդանի շենքի նկուղում՝ ջրի մեջ, դի է հայտնաբերվել

Հունիսի 1-ին, ժամը 12:50-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 94 շենքի նկուղում՝ ջրի մեջ (մոտ 2,5 մ խորություն), դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները ջրից դուրս են բերել 1955 թ. ծնված Ե. Մ.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը